09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանի եւ Ռիգայի քաղաքապետերը ստորագրել են երկու քաղաքների եղբայրացման համաձայնագիր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ:

Ողջունելով Երեւանի քաղաքապետին՝ Նիլ Ուշակովը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ արձանագրելով, որ երկու քաղաքապետերն էլ, ըստ էության, գրեթե միաժամանակ են վերընտրվել իրենց զբաղեցրած պաշտոններում, հույս է հայտնել, որ այդ հանգամանքը եւս մեկ խթան կհանդիսանա Երեւանի եւ Ռիգայի միջեւ փոխշահավետ համագործակցություն հաստատելու եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազում ծրագրեր կյանքի կոչելու համար. “Անկեղծորեն ուրախ եմ, որ հենց այս փուլում եք այցելել Ռիգա: Այս օրերին Ռիգայում անցկացվում է ոչ միայն Լատվիայի, այլեւ ողջ Եվրոպայի կողմից ճանաչված ամենահայտնի` լատվիական երգի եւ պարի ավանդական տոնը, ինչը հրաշալի հնարավորություն է լիարժեք տեսնելու ու ծանոթանալու մեր քաղաքին: Համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ մեր կողմից ստորագրվելիք  համաձայնագիրը կնպաստի, որ երկու մայրաքաղաքների բնակիչներն ավելի հաճախակի այցելեն մեկը մյուսին եւ շատ ավելի տեղեկացված լինեն մեր մշակույթների առանձնահատկություններին: Նաեւ վստահ եմ, որ մեր ջերմ հարաբերություններն անպայման կունենան նաեւ փոխշահավետ զարգացումներ”, – նշել է Ռիգայի քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, նախ փոխադարձաբար շնորհավորել է գործընկերոջը վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պատասխանատու աշխատանքում: Անդրադառնալով երկու քաղաքների միջեւ փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու գործնական հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս նկատել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամությունն իսկապես կարեւոր խթան է Երեւանի եւ Ռիգայի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու համար: Քաղաքապետը նաեւ վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ բաց եւ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու Երեւանի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին. “Մենք ողջունում ենք գործընկեր քաղաքների հետ փոխշահավետ համագործակցությունը, եւ վստահ եմ, որ ստորագրվելիք եղբայրացաման մասին համաձայնագիրն իսկապես արդյունավետ ծրագրային համագործակցության սկիզբ կդնի Երեւանի եւ Ռիգայի միջեւ: Մեզ համար շատ կարեւոր է տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի եւ նախագծերի իրականացումն ու փորձի փոխանակումը”,- նշել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել եւ զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջեւ: Համաձայնագրի շրջանակում համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքակառավարման, փորձի եւ մասնագետների փոխանակման, քաղաքային ծառայությունների կառավարման, ինչպես նաեւ քաղաքներում երթեւեկության եւ փոխադրումների կազմակերպման ուղղությամբ:

Հանդիպման վերջում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նիլ Ուշակովին հրավիրել է Երեւան:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ