Ուշագրավ բացահայտում. Մոլդովայի ”անկաշառ” օմբուդսմենի սերն` առ Ադրբեջան /ֆոտո/
Մոլդովայի խորհրդարանական փաստաբան, օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն, ով երեկ խայտառակ բովանդակության հայտարարություններ արեց ՀՀ Ազգային ժողովում պարզվում է շատ-շատ է սիրում Ադրբեջանը, Բաքուն և նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին են խոսում նրա Ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարները, որոնք, ի դեպ, արդեն չկան այնտեղ: Սակայն բլոգեր Սամվել Մարտիրոսյանը հասցրել է մինչ այդ իր մոտ ունենալ այդ նկարները:
Լուսանկարներում ”անկաշառ” փաստաբանը իր սերն է հայտնում Ադրբեջանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ երեկ օմբուդսմենը Ազգային ժողովում կայացած ”Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում” թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ ասել էր.
”Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”:
Նա նաև նշել էր, որ Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերն, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է: Խորհրդաժողովի մի շարք մասնակիցներ ծափահարեցին նրա այս ելույթին:
Ապա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխան էր տվել` ասելով.
”Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն”: