26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էրդողանին պատրաստվում էին նռան հյութով թունավորել․ Ermenihaber.am

Թուրքիայում հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում հարցաքննվող գաղտնի վկաներից մեկը խոստովանել է, որ իրենք 2010 թվականին մտադիր էին Էրդողանին նռան հյութով թունավորել, գրում է Ermenihaber.am-ը։

Գաղտնի վկան, մասնավորապես, ասել է, որ գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում ձերբակալված «Քահրամանմարաշի առաջնորդ գործարարների ասոցացիայի» նախագահ Մահիր Քեչեն ժողովներից մեկի ժամանակ ասել է, որ այդ ժամանակ վարչապետի պաշտոն զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանին թունավորված նռան հյութ «խմեցնելու» միջոցով սպանելու էին։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքական իշխանությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին:

Հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանց աշխատանքից ազատման կամ ձերբակալման համար հիմք է ծառայել նաև տվյալ հավելվածն օգտագործելու հանգամանքը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ