26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարդան Հարությունյանը չի կարողանո՞ւմ. Ժամանակ

ՊԵԿ-ը հրապարակել Է 20 պարտաճանաչ ընկերությունների անունները, որոնք օրինական դաշտում են աշխատում։ Տնտեսագետ Հայկ ԳԵւորգյանը, անդրադառնալով այս նախաձԵռնությանը, թերթի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում դժվար է լինել պարտաճանաչ հարկատու. «Քանի որ շուկայում, որտեդ գործում եք որպես ազնիվ, պարտաճանաչ հարկատու եւ նույն շուկայում գործում են իշխանության հովանավորյալներ, չեք կարող լինել սպիտակ դաշտում, որովհետեւ ուղղակի չեք դիմանա մրցակցությանը։ Պետք Է ստվերը հնարավորինս լայնացնել, որպեսզի հնարավոր լինի ապահովել մրցակցությունը»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ պարտաճանաչ հարկատուներին գովերգելը, իհարկե, լավ երեւույթ Է, բայց դա պետք Է լինի ՊԵԿ-ի քայլերից մեկը. «ՊԵԿ-ի հիմնական քայլը պետք է լինի ստվերի կրճատումը, ընդ որում՝ ամենախոշոր ստվերի կրճատումը, իսկ ՊԵԿ-ը չի ցանկանում ստվերը կրճատել կամ դա նրանչի հաջողվում. խոսքը շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասին Է, որոնք ունեն մոնոպոլ կարգավիճակ, նրանց հաշվապահությունը, տնտեսական գործունեությունն ընդհանրապես թափանցիկ չեն, ոչ ոք չգիտի, թե ինչպես են նրանք փող աշխատում»։

Տնտեսագետի կարծիքով՝ լավ կլիներ, որ ՊԵԿ-ը նախ բռներ խոշոր տնտեսվարողների կոկորդից, հետո նոր գովերգեր պարտաճանաչներին։ Ուշագրավ Է, որ 20 պարտաճանաչ հարկ վճարողների ցանկում չկա որեւէ մեկը, որը ընդգրկված է խոշոր հարկատումների ցանկում։ Հայկ Գեւորգյանի խոսքերով՝ դրա պատասխանը շատ պարզ է. խոշոր հարկատուներից շատ քչերն են, որ ունեն թափանցիկ, մաքուր հաշվապահություն։

«Այնտեղ հաստատ կատարվում են գործարքներ, որոնք ստվեր են պարունակում։ Ամենամեծ հարկատուները տարեկան գնալովնվազեցնում են իրենց հարկերը մոտ տասը տոկոսով։ Սա, իմ կարծիքով, այն պատճառով է, որ ստվերն է ավելացվում։ Հետեւաբար լավ կլինի, որ ՊԵԿ-ը նման ջանասիրությամբ սկսի կրճատել ստվերը հենց խոշոր հարկատուների մոտ»,– ասաց Գեւորգյանը։ Նրա խոսքերով՝ ստվերի կրճատման առաջին քայլը հավասար մրցակցային պայմաններ ստեղծելն է, որովհետեւ հովանավորյալը, որին հաջողվում է մնալ ստվերում, ավելի շահեկան վիճակում է, քան մյուս տնտեսվարողը։

«Կա մի շեմ, որտեղից ներքեւ ստվեր կա նաեւ ասենք՝ Նորվեգիայում։ Դա նորմալէ, երբ ստվերը կազմում է մեկ տոկոս, բայց երբ այն հասնում է 30-40 տոկոսի, դա արդեն վտանգում է երկրի անվտանգությունը։ Այս հարցերը պետք է լուծի ՊԵԿ-ը։ Բայց այստեղ կա նաեւ քաղաքական հարց, թե որտեղ է թաքնված ստվերը։ Ստվերը թաքնված է այն անձանց, տնտեսվարողների մոտ, որոնք այսօր քաղաքական խնդիրներ են լուծում։ Այսինքն՝ քաղաքականությունն ու բիզնեսն այնքան են սերտաճել, որ եթե մի մարմին էլ ցանկանա, դժվար թե «դաբրո» ստանա քանդել այդ ստվերը եւ բոլորին բերել օրինական դւսշտ»,– եզրափակեց տնտեսագետը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ