Պոռնիկի աշխատանքը բիզնե՞ս է. Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր՝ հուլիսի 4-ին հանդիպել է լրագրողների հետ և անդրադարձել Հայաստանի ռազմավարականյ դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 միլիարդ դոլլարի զենք վաճառելու փաստին:
Հայրիկյանի գնահատմամբ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին: ԱԻՄ առաջնորդը հայ ժողովրդին կոչ է արել զգոն լինել, քանի որ յուրաքանչյուր պահի կարող էթ պատերազմ սկսվել:
“Խոսենք պաշտոնական դիքորոշման մասին, ասում են դա բիզնես է, պոռնիկի աշխատանքը բիզնես է թ՞ե բիզնես չի, բիզնես է չէ՞ այդ մարդու համար, ու կան բիզնեսի տեսակներ, որոնք համարվում են անբարո, անթույլատրելի, հանցագործ: Պատերազմող երկրներին կամ պատերազմով սպառնացող երկրի հետ, այդ ոլորտում բիզնես կատարելու ցանկությունը, մանավանդ դաշնակցի կողմից անառողջ մոտեցում է նաև անբարո”,-ասել է Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդին զարմացնում է Ռուսաստանի այս քայլի վրա.”Եթե դու բանակցային գործընթացի սիրահար ես, ինչու՞ ես զենք վաճառում”:
Հայրիկյանի դիտարկմամբ Ռուսաստանը իր խոսքը վաղուց է ասել Հայաստանին.”Դուք մեր ստրուկն եք, մեր ստրուկն էլ պիտի մնաք”:
Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ մեզ ծանր փորձություններ են սպասվում: Նա փաստեց, որ մենք աշխարհի միակ ժողովուրդն ենք, ում բացահայտ սպառնում են պատերազմով, և աշխարհն այդ սպառնալիքը բնականոն է համարում: “Արդեն քսան տարի է`Ադրբեջանը համաշխարհային հանրությանը Հայաստանին ներկայացնում է որպես օկուպանտ պետություն, որը զավթել է իր տարածքները: Արդարության հասնելու միակ ուղին, ըստ Ադրբեջանի, պատերազմ սկսելն է”,-տեղեկացրեց ԱԻՄ առաջնորդը: