09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

‘Գնա սպանողների ձեռը բռնի”. “Մառոզն” ու սեւազգեստ մայրերը բախվեցին /վիդեո

“Երեխեքը , որ շան միս էլ ուտեն` կապրեն, փոխանակ գնաս կաստուրկի բերանը բացես զինվորի ճաշը ստուգես, գնա սպանողների ձեռքը բռնի”, այս բառերով այսօր դիմավորեցին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը “Զինվորի մայր” հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանին /Մորոզ/, որը իր իսկ խոսքերով` եկել էր հայտարարություն անելու և աջակցելու համար:

Այսօր կառավարության հերթական նիստի օրը մահացած զինծառայաղների մայրերը շարունակում են իրականացնել իրենց խաղաղ ակցիան, պահանջելով վերանայել իրենց որդիների գործերը և պատժել մեղավորներին:

“Եկել եմ հայտարարեմ, այ սիրելի մայրեր, ես էս պայքարը տարել եմ, ես էս դասն անցել եմ: Արդեն անցելա ,15 տարի իմ տղի գործը չի բացահայտվել, էն օգնությունը , որ եղելա, ես կանգնել եմ Ձեր կողքին ասել եմ կբացահայտվի՝ ես չարաչար սխալվել եմ, որովհետև զինդատախազը երեկ հայտարարություն արեց, որ կբացահայտի մենակ 2011 թվականի քրեական գործերը”:

Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, որը պնդում է, թե երբեք չի դադարեցնելու պայքարը , հակադարձելով Մարգարիտա Խաչատրյանին` ասաց.”Զորամաս եք մտնում, զինվորին վախացնում են, խեղճ զինվորն ասումա` “Մառոզը” եկավ: Գնա օգնի, որ սպանություն չլինի, ոչ թե գնա Ջհանգիրյանի հետ, դատախազ  Խաչատուրյանի հետ ձեռով բարևի ”:

Մարգարիտա Խաչատրյանը պնդում է, որ իր տղայի գործը բացահայտված չէ, որ արտաշիրիմումից առաջ ինքը հետ է կանգնել, քանի որ ամուսնու արյունը ջուր է դառել ու նա մահացել է, ինքը հազար հիվանդություն ունի:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Մարգարիտա Խաչատրյանը Henaran.am-ի հարցին, թե ինչու այլևս չի աջակցում խաղաղ պայմաններում զոհված մայրերին և չի միանում, ասել էր.” Կառավարության շենքի դիմաց շորեր եմ գցել պառկել եմ օրերով, հացադուլ եմ արել, հետո Վլադիմիր Գասպարյանն էկել ա, հորդորել, որ սրանով հետ չես բերի տղայիդ, հետո ընկել եմ հիվանդանոց՝ դարձել եմ 2-րդ կարգի հաշմանդամ: Եթե մեկին թվումա, որ սրա նրա դեմը կտրելով` հարցին լուծում կտրվի, ապա սխալվում են”:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ