19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ալկոհոլային գարեջուրը դրական է ազդում սրտի վրա

Մոտ 0.5 լիտր գարեջուրը միանգամայն բավարար է, որպեսզի սրտի շրջակայքում գտնվող արյունատար անոթների վիճակը բարելավվի: Գարեջրի շնորհիվ զարկերակն ավելի էլաստիկ է դառնում, իսկ արյան հոսքը բարելավում է մարդու խմելուց 2 ժամ անց, գրում է “The Daily Mail”-ը:

Այսպես, օրական կես լիտր գարեջուր խմելու դեպքում կարելի է 30 տոկոսով նվազեցնել սրտային կաթվածները եւ ինսուլտները:

Գիտնականները 20-30 տարեկան տղամարդկանց խմբի հետ գիտափորձ են անցկացրել` պարզելու, թե ինչպես է նրանց սիրտն աշխատում գարեջուր խմելուց 1-2 ժամ հետո: Գիտափորձի մեջ ներառել են նաեւ օղի եւ ոչ ալկոհոլային գարեջուր: Գիտնականներին հետաքրքրել է` որքանով հեշտ է արյունն անցնում գլխավոր զարկերակներով եւ որքան են դրանք էլաստիկ դառնում:

Պարզվել է, որ անոթներն էլաստիկ են դարձնում խմիչքի 3 տեսակն էլ, սակայն ալկոհոլային գարեջուրը բոլորից լավ է գործել: Միայն նա է ազդել արյան հոսքի վրա: Ենթադրվում է, որ գարեջրի օգտակարությունը ոչ միայն ալկոհոլի հետ է կապված, այլ նաեւ նրա մեջ պարունակվող հակաօքսիդանտների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ