1.3% աճ գյուղատնտեսության ոլորտում
Այսօր կառավարության նիստի ժամանակ Վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ներկայացնել, թե ինչպիսի վիճակում են գտնվում գյուղմթերումները:
Նախարարը նշեց, որ ավարտվել է առաջին կիսամյակը և մշտադիտարկումների արդյունքում՝ հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ 25,493 տոննա, որը եռակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ:
Նախորդ տարվա նույն օրը Հայաստանից արտահանվել էր 8303 տոննա պտուղ-բանջարեղեն: Միայն ծիրանի արտահանումն օրվա օպերատիվ տվյալով ՝ 12,243 տոննա է, ինչը գրեթե կրկնապատկվել է. նախորդ տարեշրջանի նույն օրվա տվյալը 6,170 տոննա էր:
Նախարարը հավելեց, որ այս տարի պակասել է անմշակ հողերի ծավալը:
Ընդհանուր առմամբ գյուղատնտեսության ոլորտում 1.3% աճ է գրանցվել:
Նախարարը նշեց, որ Արմավիրի մարզում կարկուտի պատճառով տասը հազար հեկտար լրացուցիչ ցանք է կատարվել, բույսերը շատ լավ աճում են, ուղղակի բերքահավաքի հետ կապված 20-30 օր ուշացում է լինելու: Արմավիրի մարզում նաև նախատեսվում է կառուցել 50 հակակարտակայան: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհակալություն հայտնեց ԿԲ-ին ու մյուս բանկերին անհատական աշխատանք տանելու և արձագանքելու համար: Նա նշեց, որ վերջին օրերին բանկերի հետ կապված բողոքները թիվը բավական նվազել է, վերջին տասը օրվա ընթացքում՝ յոթ բողոք: Ջավադյանի խոսքով՝ այսօրվանից կրկին կսկվեն վարկեր տրամադրվել:
Աշխատամքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ հայտնեց, որ 1600 ընտանիքի արդեն այսօր կտրամադրվեն գումարներ: