Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը … այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է /վիդեո/
Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա: Ուրախ աչքերով տխուր մարդը, սիրելի Ֆրունզի` հայ բեմի հանչարեղ մարդու /Մհեր Մկրտչյան կամ Ֆրունզե Մուշեղի Մկրտչյան/ խոսքերն են: Նրա քանդակը դեռ շարունակվում է: Ֆիզիկական գոյությունը, ճիշտ է կամգ է առել, այլեւս չկա, բայց քանդակը շարունակական է` իր հանճարի պես անսպառ:
Այսօր նրա` նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Մշեցի հոր եւ վանեցի մոր զավակը, ինչպես ինքն էր ասում:
Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին, սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն:
1953.թ-ին տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել է գեղարվեստաթատերական ինստիտուտում:
1959թ.-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու “01-99” կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ դերասանը ստեղծեց հրաշալի և անմոռանալի կերպար:
Փաստ է, որ նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերեր կերտելու համար: Նկարահանվել է “Կովկասի գերուհին”, “Այբոլիտ-66”, “Միմինո”, “Ալի բաբան և քառասուն ավազակները”, “Ունայնություն ունայնության” և այլ ֆիլմերում:
Մհեր Մկրտչյանը վախճանվել է 1993 թվականին։