15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Եկել է պատասխան տալու ժամանակը

Այսօր կառավարության նսիտում նախքան օրակարագի ձևավորումը, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախորդ տարվա սեպտեմբերին կառավարությունում անցկացված նախագահի խորհրդակցությանը, որ վերաբերում էր գնումների և այլ ոլորտներում պետական բյուջեի վատնմանը եւ “ատկատներին”:

՛՛Մեծածավալ աշխատանք ենք կատարել, ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցները վերապատրասում են անցել: Եկել է պատասխան տալու ժամանակը՛՛,-հայտարարեց վարչապետը:

Ըստ վարչապետի՝ բոլոր նյութերը տրամադրվել են նախարարներին ուսումնասիրության համար: ՛՛Խիստ ենք լինելու յուրաքանչյուր խախտման նկատմամբ՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը: Վերջինս հանձնարարեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին կազմված ակտերը, ստուգումների արդյունքները  ներկայացնել հանրությանը, և բոլոր բացահայտումներն ուղարկել իրավապահ մարմիններին:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ կառավարության հաջորդ նիստերից մեկում կանդրադառնան Ֆինանսների նախարարության այս ստուգումներին՝ ըստ գերատեսչությունների: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ