16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ծեծկռտուք Կոնսերվատորիայի մոտ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ “գանգուղեղային տրավմա” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Տիգրան Բ.-ն, որին, ըստ բժշկի հայտարարության, ծեծել են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մոտ:

Պարզվել է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 12.15-ին,  հիշյալ վայրում, վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Արամ Պ.-ն բռունցքով հարվածել է Տիգրան Բ.-ի դեմքին և պատճառել   վնասվածք: Նույն օրը, ժամը 21.00-ին,  Արամ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին: Ըստ բժշկի տեղեկանքի` Տիգրան Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ