09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպասողական ողբերգություն եւ զավեշտ. կառավարության դիմաց

Մինչ կսկսվեր կառավարության հերթական նիստը, կառավարության շենքի դիմաց իրենց բողոքներով նախարարներին էին սպասում տարբեր ժամանակներում բանակում մահացած զինվորականների մայրերը: Նրանք դիմեցին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ով խոստացավ արձագանքնել:

Henaran.am-ի հետ զրույցում զոհված զինվորների մայրերն ասացին, որ ամեն անգամ գալիս են այստեղ, սպասում ՊՆ Սեյրան Օհանյանին, սակայն չեն կարողանում զրույցել վերջինիս հետ: ՛՛Մեր դիմումներին էլ չի պատասխանում նույնիսկ՛՛,-նշեցին նրանք:

Կառավարության շենքի դիմաց այս անգամ ևս հացադուլ էր անում մաթեմատիկոս  Հենրիխ Մխիթարյանը, ով պահանջում է ընդունել իր գյուտերը, ուշադրություն դարձնել գիտական իր հայտնագործություններին: Ասում է` ինքը հավերժական շարժիչ է ստեղծել:

Կառավարության շենքի դիմաց տեսնելով ԿԳՆ Արմեն Աշոտյանին` նա սկսեց վանկարկել. ‘ Կրթության և գիտության անգետը’: Ապա շենքին մոտեցավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նրան տեսնելով` հացադուլ անող մաթեմատիկոսը սկսեց գոռալ. ‘Անգրագետների միության նախագահը, անգրագետ Մարտիրոսյանը’: Վերջինս նայեց գիտնկանին, ինչ-որ բաներ ասաց և հեռացավ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ