08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎՊ-ի ընթացակարգային խախտումների հետ համաձայն են

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատ Ասատրյանի խոսքով, կենսաթոշակների եւ նպաստների վճարման օրինականության մասով ՎՊ ստուգումները նոր չեն, դեռ 2010-ից են իրականացվում:

Հաշվետվության մեջ նշվել է, որ  բավականին մեծ աշխատանք է իրականացվել, տեղեկատվական շտեմարանն է ներդրվել, 2012 թ. հունիսից զուգահեռ շահագործվում էին հին ու նոր համակարգերը, այս տարի հունիսից բացառապես նոր տեղեկատվական համակարգն է կիրառվում: Կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտումները շարունակվել են այս տարի: Տարեցների եւ երեխաների շուրջօրյա խնամքի մասով ՎՊ-ն ստուգել է 5 գիշերօթիկ, 3 տուն-ինտերնատներ, որտեղ գնումների հետ կապված տարաբնույթ խախտումներ են արձանագրվել՝ կազմակերպություններ, որ մասնակցել են գնումներին նույնիսկ դրա իրավունքը չունենալով:

Նախարարը հայտարարեց, որ ՎՊ ընթացակարգային խախտումների հետ համաձայն են, բաց այդ գործընթացները կանոնակարգվել են, 150 մլն դրամի խնայողություն են ունեցել:

“Խնամքի կազմակերպություններում մի շարք թերացումներ կան, բայց դրանք օրենսդրական բացերի արդյունք են եւ օրենսդրական փոփոփոխություններ են նախապատրաստվել”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ