02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Մի՛շ, պատերազմ է, մամային ու պապային չասես»

«Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է…
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐԱՅՐ ՋԱՆ…ԴՈՒ ՀԱՎԵՐԺ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ ԵՍ….
«Մի՛շ, պատերազմ է, մամային ու պապային չասես: Ես գնում եմ, ու եթե պետք լինի գլուխս էլ կտամ», հերոս Նորայր Գասպարյանի վերջին խոսքերն են, որ վերջին անգամ լսեց եղբայրը՝ Միշա Գասպարյանը:

Նորայր Գասպարյանի ընկերը՝ Ազատ Գալեյանը իմ հետ զրույցի ժամանակ պատմեց, որ առաջնագիծ գնալու ժամանակ Նորայրն ու Վահեն ընկերներին հորդորում էին, որ չվախենան եւ հանգիստ լինեն, եւ որ ամեն ինչ լավ է լինելու: Նրանք երկուսն էլ դուխով էին եւ առանց վախենալու դուրս եկան մարտի դաշտ:
Կյանքով լեցուն Նորայր Գասպարյանը դեռ շատ անելիքներ ուներ կյանքում: Ավա՜ղ, ճակատագիրն այլ ուղի էր նախատեսել նրա համար: Նորայրը վերադարձավ, բայց ոչ թե եռագույնը ձեռքին ծածանելով, այլ` դրանով ծածկված:
ԱՐՄԻՆԵ_ՆՌԱՆ ՀԱՏ»:

Արմինե Կարախանյանի ֆեյսբուքի էջից 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ