19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արտակարգ իրավիճակների նախարարը ադամանդ եւ ոսկի չի սիրում

Կառավարության մամուլի սրահում խոսելով Վերահսկիչ պալատի բացահայտումների մասին՝ արտակարգ իրավիճկաների նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ նախարարությունը չի պատվիրել ոսկե մեդալներ:

 “Ոսկեպատ, արծաթապատ, ադամանդապատ… ես այդպիսիք չունեմ, դրանք իմ ճաշակով չեն, չեմ էլ անում, հասարակ մեդալների կողմնակից եմ”,-ասաց նա: Նախարարը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ինչու է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել, որ բյուջեն թալանված է:

“Բյուջեն չի կարող թալանվել, մեր ամենօրյա աշխատանքը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում, բոլոր նախարարները գտնվում են իրենց տեղում: Ես չգիտեմ՝ ինչով է պայմանավորված Հովիկ Աբրահամյանի այդ՝ “բյուջեն թալանված է” արտահայտությունը” ,-ասաց նախարարը:

Ի դեպ, այս նախարարը միակն էր, որին համարյա հարցեր չտրվեցին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ