04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ֆինանսների նախարարությանը չէր վերաբերվում. նախարարը՝ վարչապետի հորդորից/տեսանյութ/

«Դա հորդոր էր, քանի որ մենք թևակոխելու ենք նախընտրական ժամանակահատված, որպեսզի չլինեն անհարկի չարաշահումներ, տրվեց նման հորդոր: Արգելվում է վարչական ռեսուրսներն օգտագործել այլ նպատակով: Դա հորդոր էր, որ այդպիսի բաներով չզբաղվեն: Ես կարծում եմ, որ դա Ֆինանսների նախարարությանը չէր վերաբերվում»,- այսօր՝ փետրվարի 9-ին Կառավարության նիստից հետո վարչապետի հորդորին անդրադարձավ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  հայտարարեց, որ նախընտրական փուլում վարչական ռեսուրսները չծառայեցնեն  հոգուտ որևէ քաղաքական ուժի:

Նախարարը հավաստիացրեց, որ Ֆինանսների նախարարության աշխատակիցները ՀՀԿ-ի օգտին քվեարկելու հորդոր չեն ստանալու:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ