26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրք պատգամավորը, որպես հզոր սփյուռքի օրինակ, նշել է Հայկական սփյուռքը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավոր Մուստաֆա Յեներօղլուն Բուրսա քաղաքում ներկայացրել է Թուրքիա-թուրքական սփյուռք խնդիրները:  Այս մասին տեղեկացնում է «Dunyabulteni» լրատվական կայքը:

«Էմիգրանտի ընկալումից դեպի Սփյուռք. արտերկրում բնակվող թուրքերի քաղաքականությունը» խորագրով հանդիպման ժամանակ Յեներօղլուն խոսել է համայնքների և իրենց հայրենի երկրի վրա նրանց ազդեցության մասին: Նրա կարծիքով՝ ժամանակակից աշխարհում, որտեղ սահմաններն աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը, իսկ մարդիկ ավելի հեշտությամբ ու հաճախակիությամբ են փոխում իրենց բնակության վայրը, անկասկած ամենակարևոր ուժերից մեկը սփյուռքն է դարձել:

«Սխալ չի լինի, եթե սփյուռքը դիտարկենք որպես երկիրն առաջ մղող, երբեմն էլ երկրի տնտեսությունը փրկող, անգամ հայրենիքն ուղղորդող, քաղաքականությունը որոշող ուժ»:

Ըստ Յեներօղլուի՝ այդպիսի սփյուռքի հաջողված օրինակ է հայկական սփյուռքը: Բանախոսի խոսքերով, հայկական սփյուռքն իր պետությունից ավելի հզոր է և այդպիսով՝ Հայաստանի քաղաքականության վրա որոշիչ ազդեցության ունի: Որպես հաջողված սփյուռքի օրինակ, նա նշել է նաև հրեական սփյուռքը:

Անդրադառնալով Թուրքիային և թուրքական սփյուռքին՝ Յեներօղլուն դժգոհել է, որ Թուրքիան չի օգտագործում արտերկրում բնակվող թուրքերի ներուժը, ավելին նրանց անգամ սպառնալիք է ընկալում: Սակայն, ըստ նրա, արդեն սկսել են հասկանալ, թե՛ սփյուռքի դերը և թե՛ կարևորությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ