20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Բարսելոնան» կբողոքարկի (տեսանյութ)

«Բարսելոնայի» ղեկավարությունը կբողոքարկի Լուիս Սուարեսի ստացած կարմիր քարտի համար: Հիշեցնենք՝ Սուրարեսն այն ստացել էր  Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում:

Այդ հանդիպման 90-րդ րոպեին ուրուգվայցի հարձակվողը երկրորդ դեղին քարտն էր ստացել գնդակի համար պայքարելիս մրցակցի դեմքին ձեռքով դիպչելու համար: Սուարեսն ու «Բարսելոնայի» ներկայացուցիչները վստահեցնում են, որ դա չի եղել միտումնավոր:

Հիշեցնենք՝ «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի եզրափակիչում հանդիպելու է «Ալավեսի» հետ, սակայն Լուիս Սուարեսը, բնականաբար,  չի կարող մասնակցել վերոնշյալ հանդիպմանը՝  կարմիր քարտի պատճառով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ