Գեներալով ճամփու դրեց. Ժողովուրդ
Սերժ Սարգսյանը երեկ մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում է շնորհել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանին՝«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի փեսային։ Ինչպես պնդում են օրաթերթի ադբյուրները, Սանամյանն այս կոչումը ստանալուց հետո պատրաստվում է հրաժարական ներկայացնել։
Բանն այն Է, որ ՀՀ ԸՕ 82 հոդվածի համաձայն՝ հարկային եւ մաքսային մարմիններում ծառայողները չեն կարող պատգամավորի թեկնածու դառնալ, բայց քանի որ Սանամյանին հրահանգված Է ՀՀԿ ռեյտինգային ցուցակներով առաջադրվել Կոտայքի մարզում, նա ստիպված է լինելու դուրս գալ համակարգից։
Օրաթերթը նաեւ տեղեկացավ որ Սանամյանի առաջ նաեւ պայման Է դրված իր ու ՀՀԿ-ի համար ծախսել սեփական միջոցները։ Ինչպես հայտնի Է՝ մաքսայինի գեներալը հսկայական ֆինանսական կարողությունների տեր է։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: