Սաֆարովն անհետացել է
՛՛Սաֆարովն ազգային հերոս չէ բոլոր ադբրեջանցիներիի համար, շատերի համար հերոս է, բայց ոչ բոլորի: Բայց մարդկանց գիտեմ, ովքեր սարսափի մեջ էին նրանից, ինչ որ տեղի էր ունեցել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ”Քարնեգի՛՛ հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալն, ով ադրբեջանցիների հետ բավական շփումներ է ունեցել իր ՛՛Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով՛՛ գրքի պատրաստման ժամանակ:
Նա նշեց, որ հավանաբար Ադրբեջանի իշխանություններն էլ են հասկացել, որ սխալ էր Սաֆարովին հերոսացնելու և Ադրբեջան ետ վերադարձնելու քայլը: ՛՛Քանի որ ինչ-որ ժամանակ հետո Սաֆարովն անհետացավ: Հավանաբար ճիշտ հաշվարկ չէր արտաքին աշխարհի հետ՛՛,-նկատեց նա:
Հիշեցնենք, Հունգարիայում հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը ազատվեց ու էստրադացիայի ենթարկվեց 2012 թվականի օգոստոսի 31-ին: