17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը մեղադրեց Արտակ Սարգսյանին. նա հերքում է (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր նիստի ժամանակ դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ասաց. «Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում, որ դուք «Սաս» սուպերմարկետի աշխատողներից պահանջում եք գրանցումից դուրս գալ ու գրանցվել ձեր ընտրատարածքում»: Փաշինյանը կոչ արեց բոլոր քաղաքացիներին, ովքեր նման տեղեկություններ ունեն, դիմեն իրենց:

Արտակ Սարգսյանը նիստերի դահլիճում արձագանքեց Ն. Փաշինյանի մեղադրանքներին, սակայն նրա խոսափողի հետ խնդիր կար, ու խոսքերը չէին լսվում: Այնուհետ լրագրողների հետ ճեպազրույցում նա հերքեց այդ լուրերը:

Հարցին, թե ինչպես կպատասխանի մեղադրանքներին, նա արձագանքեց. «Սուտ է, սուտ, իհարկե, չկա նման բան»:

Արտակ Սարգսյանը նաև հայտնեց, որ պատրաստովում է առաջդարվել ռեյտինգային համակարգով: Այլ հարցերի նա  չպատասխանեց:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ