Ինքնակամ վերադարձել է զորամաս
Հունիսի 26-ի լույս 27-ին ՊՆ Լուսակերտի զորամասը ինքնակամ լքած զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին գտնվել է: Նա էլի ինքնակամ վերադարձել է զորամաս: Նա այսօր` հուլիսի 1-ի առավոտյան 11.00-ի սահմաններում, կամավոր վերադարձել է զորամաս եւ ներկայացել հրամանատարությանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով: