Մեկը Ամանոր է շնորհավորում, մյուսը ընկնելուց խոսում.մեկնարկեց ԱԺ նիստը (տեսանյութ)
Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց 11-րդ նստաշրջանը, որը, հիշեցնենք, 5-րդ գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանն է:
Պատգամավորներն օրհներգով սկսեցին նիստը, ապա անցան օրակարգի քննարկմանը: Իսկ նախքան նիստը լրագրողները ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին խորհրդարանական ընտրությունների մասնակցության վերաբերյալ, սակայն խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ավելի ուշ կպատասխանեն հարցերին:
Հարցին, թե կարող է սա օրենսդրական աշխատանքի վերջին նստաշրջանը լինի, Առաքել Մովսիսյանը կրկնեց իր հանրահայտ խոսքը. «Ես էլի եմ ասում՝ հաջորդ օրը կարող ա ընկնես, մեռնես»:
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ հիշելով, որ լրագրողներին ամանորյա տոներից հետո չի հանդիպել՝ շնորհավորեց նրանց:
https://www.youtube.com/watch?v=xrCbyl2ZpQ8&feature=youtu.be