20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Հարցի պատասխանը գիտի միայն երկու հոգի»

Քաղտեխնոլոգգ Արմեն Բադայլանը կարծում է՝ ընտրապայքարի ելած քաղաքական ուժերն այս պահին չպիտի մտածեն՝ որ ուժը որի պրոյեկտն է:

«Մինչև պարզես՝ ով ում պրոյեկտն է, ժամանակը կանցնի, դու էլ կպարտվես: Ուղղակի պետք է հասկանաս՝ որ ուժն է քեզ համար այսպես ասած՝ վտանգ ներկայացնում:
Բացի այդ՝ ոչ մի կերպ հստակ հնարավոր էլ չի իմանալ՝ ով ում պրոյեկտն է:  Ընդունենք՝  «Ծառուկյան դաշինքի մասին» խոսենք, ասենք՝  դա ինչ-որ մեկի պրոյե՞կտն է. այդ հարցի պատասխանը հստակ կարող են իմանալ երկու հոգի՝  միայն նախագահն ու Ծառուկյանը, եթե փակ սենյակի ներսում ինչ որ բան են համաձայնեցրել, ու ոչ ոք չի եղել այդ սենյակում», – նշեց քաղտեխնոլոգը:

Վերջինս շեշտեց՝ ՀՀԿ-ի համար  «Ծառուկյան դաշինքն» իրական մրցակից է լինելու, միայն թե, դեռ վաղ է ասել՝ լո՞ւրջ մրցակից կլինի , թե՞ ոչ: Դա կախված է նրանից, թե ՀՀԿ-ն ու  «Ծառուկյան դաշինքն» ինչպես կանցկացնեն ընտրապայքարը և ինչ քայլեր կանեն առաջիկայում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ