Լարվածություն չկա
«Ժառանգություն» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանին առաջարկել է լինել ցուցակի առաջին հնգյակի կին թեկնածուն. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ընտրություններին դաշինքով կմասնակցենք, թե առանց դաշինիքի, կցանկանայինք, որ ցուցակում Զարուհի Փոստանջյանը լինի առաջին կին թեկնածուն, մենք ուրախ կլինենք, որ այն առաջարկը, որ կա, Զարուհին ընդունի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իր ու Զարուհի Փոստանջյանի միջև եղած լարվածության վերաբերյալ լուրերին, ապա Արմեն Մարտիրոսյանը շեշտեց` նման բան չկա.
«Բայց տարակարծություն կա։ Ես ի սկզբանե դաշինքային հարաբերությունների կողմնակից եմ եղել»: