01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ժառանգությունը» դաշինքով է մասնակցելու. Զ. Փոստանջյանը դեմ է եղել

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր նիստում որոշել է դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ բանակցություններ են լինելու, վերջնական որոշման դեպքում կհայտնեն արդյունքները:

Նա ասաց, որ եղել են անձինք, որ կողմ էին միայնակ մասնակցելու ընտրություններին և ոչ թե դաշինքով. «Քվեարկություն է եղել, և խորհուրդը որոշել է դաշինքով մասնակցել ընտրություններին»:

Նրա խոսքով` Զարուհի Փոստանջյանն էլ է դեմ եղել դաշինքով մասնակցելուն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ