«Սայլը առաջ կհրի»
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ մեր տնտեսության մեջ հրաշքներ լինել չեն կարող:
«Կան վատ երևույթներ, որոնց դեմն առնել՝ այն էլ միանգամից, հնարավոր չէ, բայց դրանք մարում են աստիճանաբար», – նշեց տնտեսագետը:
Վարդան Բոստանջյանը նշեց՝ այն բանից հետո, ինչ Կ. Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, լավատեսություն է առաջացել, ինչը փաստարկված է: «Ժուռնալիստիկայի աշխարհում էլ այդպիսի բան կա. սենսացիոն, սնոգշիբատելնիյ հայտարարություններով են ուզում հանդես գալ, բայց եթե մի պահ դրանից ձեռբազատվենք, կհասկանանք՝ պատմությունը ցույց է տալիս, որ տնտեսության մեջ պրեգրեսը մեր ուզելով չի, չի կարող շուտ լինել, միանգամից լինել», – նշեց տնտեսագետը:
Վերջինս շեշտեց՝ կարևոր մի հանգամանք պետք է հաշվի առնել այս դեպքում. ՌԴ-ն պատրաստ է աջակցել վարչապետ Կարապետյանին, իսկ դա մեր տնտեսության զարգացման համար կարող է առանցքային նշանակություն ունենալ:
«Ի դեմս Կարապետյանի՝ մենք ունենք ժամանակակից, մակարդակով բարձր, գրակետ պաշտոնյա: Ու այդ ամենի պարագայում պետք է ասել, միգուցե, նրա ցուցաբերած մոտեցումները առարկայական բաներ չեն ենթադրում: Բայց այդ քայլերը սայլը տեղից շարժելու միտում ունեն: Եկե՛ք հույս ունենանք, որ Կարեն Կարապետյանը թո՛ղ որ, ոչ սրնթաց, բայց սայլը առաջ կհրի», – նշեց տնտեսագետը: