26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում գործարկել են cancer.am կայքը ուռուցքային հիվանդների համար

Հայաստանում գործարկել են cancer.am կայքը։ Այն երկրում այս պահին միակ կայքն է քաղցկեղի մասին, որը նախատեսված է ոչ այնքան բժիշկների, որքան հիվանդների եւ նրանց հարազատների համար։

Կայքը հիվանդության մասին հասարակության լայն զանգվածներին հասանելի տեղեկություն է պարունակում։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի անդամ Գալինա Ստեփանյանը։

«Դա կայք է, որտեղ դուք կարող եք լիարժեք ինֆորմացիա գտնել քաղցկեղի մասին։ Հայաստանում դրա նման մեկ այլ կայք չկա։ Մենք առաջինն ենք, եւ կայքում տեղ գտած ամբողջ ինֆորմացիան հավաստի է, ստուգված. այն խմբագրում են բժիշկ–ուռուցքաբանները»,– ասաց Գալինա Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ կայքը տարբեր բաժիններ ունի, տեղեկություններ կան կլինիկաների, ուռուցքաբան բժիշկների մասին, կա նաեւ տարբեր միջոցառումների եւ բարեգործական ակցիաների մասին  նորությունների բաժին։ «Բայց մենք նաեւ ունենք բաժին, որտեղ տեղադրում ենք հարցազրույցներ այն մարդկանց հետ, որոնք բուժվել են քաղցկեղից, եւ մենք դրանց մեծ ուշադրություն ենք դարձնում, քանի որ քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդները կարող են այդ մասին կարդալ եւ ոգեւշնչվել։ Մարդիկ, որոնք քաղցկեղից բուժվելու բարդ ճանապարհ են անցել, կարող են իրենց փորձով ցույց տալ, որ դա մահվան դատավճիռ չէ, ու հրաշքներ միշտ լինում են»,– նշեց նա։

Քիմիաթերապեւտ–ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը նշեց, որ կայքը ստեղծվել է ոչ թե բժիշկների, այլ հիվանդների եւ նրանց հարազատների համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ