էպոսագետն ու դատավորը “բախվեցին” /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը: Ըստ մեղադրանքի, ամբաստանյալները երեք են՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Սամվել Հարությունյանն ու Խաչիկ Պողոսյանը:
Դատարանում նրանք արդեն հարցաքննվել են:
Վարդան Սեդրակյանը միջնորդեց դատարանին՝ փոխել խափանման միջոցը եւ ազատել կալանքից, ասաց` կարող է նոր ցուցմունք տալ: Դատավոր Գագիկ Պողոսյանը ասաց, որ նոր հիմնավորումներ ամբաստանյալը չի բերել, ուստի միջնորդությունը քննարկման ենթակա չէ:
-Պարզ է,- հարցրեց դատավորը:
-Մի բան է պարզ, որ անմեղ մարդուն պահում եք բանտում,-նետեց Սեդրակյանը:
-Ամբաստանյալ, ես մարդուն բանտում երբեք չեմ պահում,-խիստ տոնով ասաց դատավորը: