01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Դատարան կհրավիրվի Նիկոլ Փաշինյանը

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով որպես վկա դատարան կկանչվի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Խանդոյանի պաշտպանը՝  Արա Ղարագյոզյանը։

Նրա խոսքով՝  Նիկոլ Փաշինյանն իր պատրաստակամությունը հայտնել է՝ ներկայանալ դատարան եւ վկայություն տալ։

«Երբ ավարտվի ապացույցների հետազոտումը, մենք միջնորդություն  կներկայացնենք, որ Նիկոլ Փաշինյանը ու մի քանի այլ վկաներ նույնպես վկայություն տան։ Նիկոլ Փաշինյանը վկայություն տալու պատրաստակամություն արդեն հայտնել է։ Արարատ Խանդոյանը արդեն 7 ամիս է, որ կալանավորված է, ու նա առողջական լուրջ խնդիրներ ունի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ արդեն 7 ամիս անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանը մեղադրվում է ոստիկանի վահանը քաշելու մեջ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ