27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն ոչ է ասում դրանց

«Իրենց գործն է, ըստ էության: Յուրաքանչյուրի խղճի, մտքի, համոզմունքի հարցն է: Ինձ համար, սակայն, ընդունելի տարբերակ է նմանատիպ կերպարանափոխումը: Նշանակում ` բավական է կտրվել իշխանությունից, սկսում ենք հիշել բոլոր այն թերությունների մասին, որոնք նախկինում էլ գոյություն ունեին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` պատասխանելով հարցին, թե որքանով է նորմալ համարում այն, որ նախկին պաշտոնյաները դուրս գալով իշխանությունից, լքելով իրենց պաշտոնները` սկսում են քննադատել իշխանություններին:

Պատգամավորը կողջուներ, եթե ամեն մեկը խոսեր իր թերությունների մասին:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ-ն ասում է, որ անթերի ընտրություններ են լինելու, սակայն վերջերս ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ համաձայնեց, որ կան ՀՀԿ-ականներ, որ «արջի ծառայություն» են մատուցում կուսակցությանը և առանց կուսակցական որոշման ընտրակաշառք են բաժանում, ինչպե՞ս է այդ խնդիրը լուծվելու, ինչին Ա. Դավթյանն արձագանքեց.  « Կուսակցությունում երբեք էլ նման մոտեցում չի եղել ու չի էլ լինելու, յուրաքանչյուրս պիտի անի, և, կարծում եմ, որ այն, ինչ մինչ այժմ արվել ու կատարվել է, ընտրական օրենսգիրք, ընտրական գործընթացներ, կոնսենսուսով որոշումներ ընդունել, այդ շղթայի հաջորդական օղակ էր այն, ինչ նշեց հանրապետության նախագահը: Միանձնյա որոշում չի կայացնում ՀՀԿ-ը, հսկայական բան է փոխվել այս առումով, ու այդ ամենը տանելու է փոփոխության»:

Հարցին, թե արդյոք փոփոխություններ  իսկապես լինելու են` հաշվի առնելով, որ որոշ «Հանրապետակններ» ամեն դեպքում ունեն ընտրակաշառք, ընտրակեղծիք բաժանելու «գաղարափախոսություն», ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես լավատես եմ այս առումով, ճիշտ եք ասում որոշ Հանրապետականներ, որովհետև «Հանրապետականն» ինքը, մի անգամ էլ եմ ասել ու ասում եմ, մեր հանրության հայելին է, և բնական է դա, բնական է` կլինեն և՛ այդպես մտածողներ, և՛ այլ տեսակետի կողմնակիցներ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ