15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ոստիկանները արգելեցին տեղաշարժվել. Վահե Ավետյանի հիշատակին տեղադրված հուշաքարը չկա ,Գասպարին պառկեց/վիդեո/

“Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում ի հիշատակ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի  մոմավառությունից հետո հավաքված քաղաքացիները փորձեցին շարժվել  Ավան վարչական շրջան, որտեղ գտնվում է Ռուբեն Հայրապետյանի տունը: Ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների տեղաշարժը, փակել են ճանապարհը եւ արգելեցին  առաջ շարժվել:  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ երթը եւ ակցիան անօրինական են, եւ իրենք թույլ չեն տա, որպեսզի քաղաքացիները առաջ շարժվեն: ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին Օսիպյանին սրիկա անվանելով՝ հարցրեց. “Որտե՞ղ էիք, երբ Վահե Ավետյանին սպանում էին”:

Վալերի Օսիպյանը իր հերթին անդրդվելի էր եւ ասաց, որ չի թողնելու առաջ շարժվեն: “Ամոթ, ամոթ” վանկարկեցին հավաքվծները: տեսնելով ելք չկա նրանաք հետ վերադարձան դեպի “Հարսնաքար”: Պարզվեց, այստեղից հանել են մեկ ժամ առաջ տեղադրված հուշաքարը: “Դուք գողացել եք մեր սեփականությունը, ով է զբաղվելու, դիմում են Վլադիմիր Գասպարյանին”,-ասացին ակցիայի մասնակիցները:

Հուշաքարի տեղում ի նշան բողոքի պառկել է Վարդգես Գասպարին: Օսիպյանը ասել է, որ անօրինակն է հուշաքարի տեղադրումը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ