“Հարսնաքարի” մոտ փորձում են տեղադրել Վահե Ավետյանի հուշաքարը /վիդեո/
Այս պահին “Հարսնաքար” ռեստորանային համալիրի դիմաց բազմաթիվ մարդիկ հավաքվել են հարգելու մեկ տարի առաջ այս ռեստորանում բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանի հիշատակը:
Վահե Ավետյանը և նրա ընկերները 2012 թվականի հունիսի 17-ն ենթարկվել էին դաժան ծեծի, որի արդյունքում 12 օր հետո երիտասարդ հայր, զինվորական բժիշկ Վահե Ավետյանը այդպես էլ գիտակցության չգալով զրկվեց կյանքից:
Վահե Ավետյան շարժման նախաձեռնող խմբի անդամները այս պահին ոստիկանությունից պահանջում են թույլ տալ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքարը տեղադրել Հարսնաքարի տարածքում:”Այս տարածքում տեղադրվելու է դաժանաբար սպանված Վահե Ավետյանի հուշաքարը”,-սա է զետեղված քարին:
Բազմաթիվ մարդիկ պատրաստվում են մոմավառության:
Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում, որը կներկայացնենք քիչ անց: