27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը վճռական է (տեսանյութ)

«Դեսպանը խոսեց վարչապետի հետ հանդիպումներից իր ստացած տպավորությունների մասին: Վստահ եմ, որ նա զգացել է կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության կամքը: Գիտեք, որ կառավարությունը ինտենսիվ քննարկում է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը և այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը` մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ երեկ արված առաջարկները:

Դեսպանը երեկ առաջարկեց կառավարությանն ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները՝ որպես անկախ կառույց:  «Լուծումներից  մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել, եթե պետական  պաշտոնյայի հայտարարագրված ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի:

Երկորրդը՝ ամենայն հարգանքով  առաջարկում եմ կառավարությանը քննության առնել ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը. մարմին, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն»,-ասաց նա:

Փոխնախարարն ընդգծեց, թե Կառավարությունը վճռական է տրամադրված պայքարել կոռուպցիայի դեմ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ