24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չի անհետացել, ինքնակամ լքե՞լ է. պաշտպանության նախարարությունը ճշգրտում է

Ըստ տեղեկությունների, Լուսակերտի զորամասից անհետացել է զինված ուժերի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին: Վերջին անգամ նրան տեսել են հունիսի 27-ին, առավոտյան 8.30-ի  սահմաններում, Երեւանի Մարաշ թաղամասում:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նախ ճշգրտում մտցրեց: “Անհետանալը որն է: Մեզ մոտ դա ունի իր տերմինը` զինվորը ինքնակամ լքել է զորամասը: Նախարարությունը տեղյակ է պահել նրա ծնողներին, համապատասխան գերատեսչություններին, որոնման աշխատանքներ են իրականացվում”,-ասաց խոսնակը:

Ըստ Հովհաննիսյանի, նման դեպքեր, այսինքն` զորմասն ինքնակամ լքելը` միշտ էլ արձանագրվում են: Մամուլի խոսնակը ժամանակից առաջ չիընկնում` չշտապելով գնահատականներ տալ: Հովհաննիսյանը միայն նշեց, որ դրա համար նախատեսված է համապատասխան պատիժ: “Եթե երեք օր է լքում, ապա պատիժ կրում է զորամասում, երեք օրից ավելիի դեպքում քրեական գործ է հարուցվում”,-ասաց նա: 

Լուսանկարը` news.am-ից

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ