21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն ու “Նոր ժողովրդավարությունը” կարեւորում են երկկողմ հարաբերությունների խորացումը

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում՝ Հունաստանի “Նոր ժողովրդավարություն” կուսակցության իններորդ Ազգային համագումարի շրջանակում, հանդիպել է “Նոր ժողովրդավարության” Գլխավոր քարտուղար Մանոլիս Կեֆալոյանիսի հետ:

Երկուստեք կարեւորվել է “Նոր ժողովրդավարություն” եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների` որպես ԵԺԿ մեծ ընտանիքի անդամների միջեւ հարաբերությունների խորացումը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ տեղի ունեցող հանդիպումներին:

Կողմերն անդրադարձել են նաեւ այնպիսի մարտահրավերների դիմագրավմանը, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը եւ ռասիզմի դրսևորումները: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ