10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Օդի մեջ ասում-խոսում են»

ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների շրջանում՝ հատկապես եզդիական համայնքում վերջերս քննարկումներ են ծավալվում  խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Ինչպես հայտնի  է, սահմանադրական բարեփոխումները ենթադրում են, որ ազգային փոքրամասնությունները  ևս պետք է իրենց ներկայացուցիչներն ունենան խորհրդարանում:

Henaran.am-թղթակցի հետ զրույցում Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց՝   թեկնածուների անունները դեռ հստակ չեն, քննարկումներ են ընթանում:

Նշենք՝ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ եզդիական համայնքում  նախընտրական խմորումների ակտիվ մասնակից է հատկապես գործարար Ջնդի Ամարյանը:
«Առաջիկա օրերին, երբ որ ամեն ինչ պարզ լինի, մենք ձեզ կհաղորդենք, ամեն ինչ կասենք: Եզդիների միությունում ամեն ինչ մանրամասնորեն պիտի քննարկվի: Տարբեր բաներ ասում-խոսում են՝ օդի մեջ… Եկե՛ք դեռ անուններ չտանք», – եզրափակեց Ազիզ Թամոյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ