03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էֆթանազիա. կյանքի արժեքը

Աստվածաշնչում հստակ է, որ մարդը չի կարող ընտրել իր մահվան ժամանակը։ Այդ մասին կարդում ենք «Ժողովող» գրքում․ «Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը, ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը» (Ժող․ 3:1-4):

Աստվածաշնչյան Տասնաբանյայի վեցերորդ պատվիրանը զգուշացնում է․ «Մի՛ սպանիր (Ելք 20:13):

Մարդկային կյանքի վերաբերյալ այս մոտեցումն առաջին հերթին նշանակում է, որ մենք պետք է փայփայենք այն և անենք ամեն ինչ՝ հանուն կյանքի պաշտպանության։ Երկրորդ, մեր կյանքը սեփականություն չէ․ Աստված է, բառիս բուն իմաստով, ամբողջ կյանքի սեփականատերը, ներառյալ՝ մեր կյանքի։ Եթե դա այդպես է, ուրեմն մեր կամ ուրիշի կյանքի հետ վարվելու իրավունքները սահմանափակ են։

Ըստ ստոյիկների՝ մարդը կարող է վերջ տալ իր կյանքին, եթե «նրա մարմինը ենթարկվել է ինչ-որ չար հիվանդության և փչացման՝ այդ անբուժելի ցավից ազատվելու համար»։ Ճիշտ է վարվում նաև այն մարդը, պնդում են նրանք, որ «խորին ծերության հասնելով՝ վերջ է տալիս կյանքին, երբ արդեն սկսում է զառանցել»։

Սակայն Հայ եկեղեցու անվանի վարդապետ, փիլիսոփա Դավիթ Անհաղթը քննադատական վերաբերմունք է ցուցաբերում ստոյիկյան փիլիսոփաների այս տեսակետի նկատմամբ։ Նա նկատում է, որ ո՛չ իրավացիորեն և ո՛չ էլ անիրավացիորեն որևէ մեկն իրավունք չունի վերջ տալ իր կյանքին, քանի որ այդ ցանկությունը կամ գաղափարը դեմ է Արարչին։ Ըստ Դավիթ Անհաղթի՝ մարդն իրավունք չունի «բռնությամբ կտրել այն հանգույցը, որն Աստված է կապել»։ Իսկ այն փորձությունները, որոնք մարդու մեջ նման միտք են առաջացնում, ըստ փիլիսոփայի, գոյություն ունեն «ոչ նրա համար, որ մարդը վերջ տա ինքն իրեն, այլ որպեսզի փորձեն մարդու հոգին»։

Դեռևս հայ միջնադարյան աստվածաբաության մեջ վիճահարույց է եղել այն հարցը, թե ո՞վ է ավելի մեղավոր․ նա, ով ուրիշի՞ն է սպանում, թե՞ ով ինքն իրեն է սպանում։ Ս. Գրիգոր Տաթևացին, հակառակվելով մի շարք փիլիսոփաների այն ենթադրությանը, ում կարծիքով ուրիշին սպանելն ավելի մեծ մեղք է, կարծում է, թե ինքնասպանությունն ավելի ծանր հանցանք է, քան սպանությունը։

«Սպանություն գործած անձը, – բացատրում է նա, – կենդանի մնալով՝ հետագայում կարող է զղջալ իր հանցանքի համար և ապաշխարությամբ քավել մեղքերը, մինչդեռ ինքնասպանը չունի այդ հնարավորությունը։

f2anazia. ma8dkajin 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ