Ծնողները բողոքում են. վարչապետը հանձնարարեց
«Առկա է որակյալ կրթական համակարգի խնդիրը»,-Կառավարության այսօր՝ փետրվարի 2-ին հրավիրված նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ընդգծեց, որ կա ուսուցիչների վերապատրաստման խնդիր, ինչպես նաև դասագրքերի որակի և ծրագրային խնդիրներ, որոնց մասին բազմիցս բարձրաձայնում են ծնողները:
Վարչապետը Կրթության և գիտության նախարարին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում Կրթության ազգային ինստիտուտին հանձնարարել մշակելու ծրագիր, որի շնորհիվ կրթական համակարգում առկա խնդիրները որոշ չափոց լուծում կստանան: