04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Մի օր համբերեք. Հովիկ Աբրահամյանի շուրջ ոչ մի մեկնաբանություն

«Մի օր համբերեք, այսօր կուսակցությունում կորոշվի, քանի ինձ կուսակցություն չեն հրավիրել, ինձ հետ այդ խոսակցությունը չի եղել, ոչինչ ձեզ ասել չեմ կարող: Այսօր երեկոյան ամեն ինչ պարզ կլինի»,-Henaran.am-ին ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանն` անդրադառնալով լուրերին, թե ինքն է նշանակվելու Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար և հենց այդ մարզն ընդգրկող ընտրատարածքից էլ առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու:

Իր աշխատանքի վերաբերյալ որևէ նորության դեպքում նա խոստացավ հրապարակային տեղյակ պահել լրատվամիջոցներին ու հանրությանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից եղած արտահոսքին, նա նկատեց, որ ՀՀԿ կորիզն իր տեղում է:

Դիտարկմանը, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռացել է կուսակցությունից, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ ես ոչ մի մեկնաբանություն չեմ անելու ամբողջ այս ընթացքում, խնդրում եք, այդ հարցերն ինձ մի ուղղեք»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ