Վարչապետը շատ ավելին է հասկանում. նախկին ԿԲ նախագահը` օֆշորային սկանդալից /վիդեո/
Տնտեսագիտության թեկնածու, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում պարզբանեց, թե ինչ է նշանակում օֆշորային գոտի և ինչու է օֆշորային գոտում ձեռնարկություն ունենալը մեծ հանցագործություն համարվում:
Ասատրյանի խոսքով՝ ՛՛Օֆշորը /ափից դուրս է թարգմանվում անգլերենից-հեղ./ հարկային որոշակի ատոնյալ պայմաններով ֆինանսների սպասրկում իրականացնող հատված է: ՛՛Առանձին երկրներում արտոնյալ հատվածներ են ստեղծվել, որտեղ ֆինանսական, տնտեսական որոշակի արտոնություններ են կիրառվում, ի սկզբանե նպատակը տարածքների զարգացումն է եղել, ազատ տնտեսական գոտու ստեղծման հետ կարելի է նույնականացնել՛՛: Սակայն հիմա մարդկությունը լրիվ այլ կերպ է ընկալում օֆշորը:
՛՛Ինքը շատ վատ երևույթէ չէ, Հայաստանում էլ քննարկվում է ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին: Օֆշոր ասվածը տարբեր է, կան հատվածներ, որտեղ ընդհանրապես հարկ չեն վճարում, կա տեղ որ փողերի լվացման կետեր են, քանի որ ընդհանրապես հարկեր չեն վճարում՛՛,-բացատրեց տնտեսագետը:
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը չի հավատում, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օֆշորային գոտում ձեռնարկություն ունի:՛՛Ես չեմ հավատում, որ Տիգրան Սարգսյանը նման գործարքի գնար: Նրա մտածողությունը ճանաչելով՝ կարծում եմ, որ նա այդպիսի գործարք անող չի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ասատրյանը:
Օֆշորային գոտում ձեռնարկատեր լինելը, ըստ Ասատրյանի, խնդիր է, որովհետեւ պաշտոնյան, համաձայն ՀՀ Սահմանադրության, պետք է բիզնես չունենա:
՛՛Մեր Սահմանդրությունն ասում է, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից տարբերակվի, եթե այդպես չես անում, ապրում ես այնպես, ինչպես ապրում են Հայաստանում, մի երկու այլանդակ իշխանությունը զավթում են …՛՛:
ԿԲ նախկին նախագահը նշեց, որ իսկապես օֆշորային գոտում, հնարավոր է առանց անձի թույլատրության նրա անունով ձեռնարկություն գրանցել` ՛՛Կամ զուգադիպություններ է, կամ սարքած է՛՛:
՛՛Վարչապետը շատ ավելին է հասկանում … “:
Շարունակությունը՝ տեսանյութում: