Զոհերը վախենում են բողոքել/վիդեո/
Ամբողջ աշխարհում գրեթե ամեն օր տեղի են ունենում խոշտանգումներ տարբեր սեռի մարդկանց նկատմամբ: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում հիմնականում խոշտանգումներ տեղի են ունենում ոստիկանությունում, քրեակատարողական հիմնակներում և բանակում:
Ֆիզիկական բնույթի ուժի գործադրման ո՞ր դրսևորումն է համարվում խոշտանգում և ինչ ձևով են բացահայտվում դրանք:
Այս հարցերի պատասխանը ստանալու համար Henaran.am-ը զրուցեց “Ընդդեմ իրավական կամայականությունների” ՀԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանի հետ:
Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպության շահառուների թիվը բավականին մեծ է, սակայն գրեթե բոլոր դեպքերում նրանք վախենում են քրեական գործի հարուցումից և հիմնականում խնդրում են հոգեբանական և վերականգնողական օգնություն:
Քրիստինա Գևորգյանը միայն մի դեպք հիշեց, երբ խոշտանգվածը ցանկացել է քրեական գործի հարուցում, սակայն այս պարագայում էլ ժամանակի խոչնդոտ է եղել, անձը իր մեջ կատարվածը բարձրաձայնելու ուժ գտել է դեպքից միայն 10 տարի անց:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: