15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Շիրակում թեժ է

ՀՀԿ Շիրակի մարզային կառույցում դեռևս չի հստակեցվել ռեյտինգային ցուցակը:  Այս մասին Henaran.am-ի  հետ զրույցում նշեց  կուսակցության մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը: «Կարծում եմ՝ մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ արդեն այդ ցուցակը կունենանք», – նշեց  Սահակ Մինասյանը:

Մինասյանը անուններ տալ չցանկացավ, քանի դեռ պաշտոնապես ցուցակ չի հրապարակվել:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Շիրակում՝  ՀՀԿ ռեյտինգային  ցուցակում ներառված կլինեն  Շիրակի նախկին մարզպետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը,  Գյումրու կայարանապետ Վահան Գասպարյանը,  «Գազպրոմ Արմենիայի» Գյումրու մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանը, Գյումրու   քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին` Խաչատուր Բալասանյանը և այլք:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ