Վահե Հակոբյանը հերքում է` օրենքի հետ կապված խնդիր չկա
Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Հակոբյանը Henaran.am -ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ նա խնդիր ունի պատգամավոր առաջադրվելու հարցում՝ կապված ընտրական օրենսգրքի՝ ՀՀ-ում վերջին 5 տարիներին մշտական բնակվելու ցենզի հետ։
«Օրենքի նշված դրույթի հետ կապված ես ոչ մի խնդիր չունեմ։ Վերջին հինգ տարիներին բնակվել եմ Հայաստանում՝ ժամանակ առ ժամանակ մեկնելով արտերկիր՝ աշխատանքային կամ այլ այցերով, ինչպես ՀՀ քաղաքացիների զգալի մասը։ Սակայն այդ այցերի քանակը և տևողությունը չի գերազանցում օրենքով թույլատրված սահմանը»,- ընդգծեց Հակոբյանը։
Հարցին, թե արդյոք նա հավակնում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Վ. Հակոբյանը պատասխանեց․ «Այո, եթե լինի կուսակցության համապատասխան որոշում»։