26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ թե Ծառուկյան, այլ նոր դաշինք

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը որոշել է խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ ազգային կոնգրեսի հետ: Այս մասին Henaran.am-ին հայտնեց կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը: «Ընթանում են, բանակցությունները Հայ ազգային կոնգրեսի հետ , և, ամենայն հավանականությամբ,  Կոնգրեսի հետ էլ մենք դաշինք կկազմենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ակնկալվում էր, որ հենց նրա հետ են դաշինք կազմելու, Գ. Հարությանը պատասխանեց. «Ոչ, Գագիկ Ծառուկյանի հետ 1-2 հանդիպում է եղել, ընտրությունների հետ կապված քննարկում է եղել: Կոնկրետ դաշինք կազմելու հետ կապված խնդիր չի եղել»:

ՀԺԿ փոխնախագահը շեշտեց, որ այն ժամանակ էլ, երբ հանդիպումներ են եղել Գ. Ծառուկյանի հետ, իրենք էլի ասում եին, որ առաջին հերթին ՀԱԿ-ն է իրենց գործընկերը: Ընտրություններին իրենց շանսերը նա բավարար է գնահատում:

Իսկ արդյոք ընտրազանգվածը, որ կար նախկինում Կոնգրեսի կողքին, պահպանվե՞լ է, սրա վերաբերյալ Գ. Հարությանը նկատեց. «Կարծում եմ` այո, հիմնականում այո: Ընդ որում նաև ասեմ, նաև ՀԺԿ-ը, որ 18 տարի կա, հիմնական կորիզը պահպանվել է, շարունակվում է: Մարդիկ չեն հուսալքվում ու մեզ հետ պայքարի մեջ են մինչև հիմա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ