21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ահա եւ վերջը

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ին է ներկայացրել  իշխող կուսակցությունից դուրս գալու դիմում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց  ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ով օրերս մեզ հետ զրույցում նշել էր, թե նախկին վարչապետի ազատման դիմումը իրենց դեռեւս չի հասել:

Հիշեցնենք`  Հովիկ Աբրահամյանը հունվարի 25-ին ֆեյսբուքով հանրությանը տեղեկացրել էր ՀՀԿ-ից դուրս գալու ցանկության մասին,  բայց միայն այսօր պաշտոնապես դիմում է ներկայացրել՝ ՀՀԿ- ի շարքերը լքելու մասին:

Մեր հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ից դուրս գալու դիմում են ներկայացրել նաև Մհեր Սեդրակյանը, Վարդան Ղուկասյանը և Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց՝ ոչ: Վերջինս տեղեկացրեց նաև, որ օրերս հազարավոր դիմումներ են ստացել քաղաքացիներից՝ ՀՀԿ-ի շարքերը համալրելու խնդրանքով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ