Հրայր Թովմասյանը` օֆշորային սկանդալի մասին
Այսօր լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում վարչապետի անվան շուրջ ստեղծված օֆշորային սկանդալին:
”Օֆշորային սկանդալի մասին ասելու նոր բան չկա, ինչ վարչապետը հայտարարել է, ավելին ասել չեմ կարող”,-ասաց նախարարը։
Հարցին, թե եթե այդ գործը հայտնվի դատարանում, կպաշտպանի վարչապետի շահերը, նախարարը արձագանքեց.
”Եթե օրենքը կարդացած լինեիր, ապա կիմանայիր, որ դատարանում գործը կարող է ներկայացնել բացառապես փաստաբանը”։
Հիշեցնենք, որ նշվում է, թե վարչապետը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի հետ միասին օֆշորային գոտում ձեռնարկություն ունի: Սակայն և վարչապետը, և սրբազանը արդեն մի քանի անգամ հերքել են այս լուրերը: