ՀՀ եւ Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նախօերին կայացած լիագումար նիստից հետո հանդիպում է տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ` ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ, գրում է “APA”-ն:
Հանդիպմանը, որը մոտ 2 ժամ է տեւել, պատվիրակությունները ներկայացել են ողջ կազմով: Հանդիպումից հետո Ժան-Կլոդ Մինյոնը այն գնահատել է որպես “բարի կամքի հանդիպում”: “Մենք որոշում ենք կայացրել հանդիպել այստեղ` ժողովրդավարության տանը, եւ քննարկել, թե ինչպես կարող ենք շարունակել մեր հետագա գործունեությունը: Մենք որոշում ենք կայացրել շարունակել հանդիպումները: Հանդիպումներ կկայանան նաեւ հաջորդ նստաշրջանների ընթացքում”,-նշել է Մինյոնը:
Նշենք, որ ԵԽԽՎ-ի գրեթե բոլոր նստաշրջանների ընթացքում նման հանդիպումներ կայացել են, սակայն մինչ այժմ հանդիպումները կայացել էին միայն պատվիրակությունների ղեկավարների միջեւ: