26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բացառիկ լուսանկարներ Փարիզի նորաձևության տներից. հայուհիները մեկ քայլ առաջ ֆրանսուհիների՞ց /ֆոտո/

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը նոր է վերադարձել Փարիզից:

Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ այնտեղ էր իր հարազատներին այցելության համար: Փարիզում նորաձևության բլոգերը այցելել է նորաձևության տներ և ֆոտաշարքեր է ներկայացրել իր ընթերցողներին: ”Ցանկացա իմ ընթեցողներին հնարավորություն ընձեռել իմ աչքերով ծանոթանալու Փարիզի նորաձևության հետ: Ուրախ եմ, որ գնացի մի շրջանում, որտեղ ներկայացված էր բարձր նորաձևության ցուցահանդեսը Փարիզում”,-ասաց նա:

Քաբաբյանը պատմեց նաև, որ նորաձևության տներում, որտեղ արգելված էր նկարահանումներ արել, գաղտնի նկարահանումներ արել է, և մեզ տրամադրեց այդ լուսանկարները: Նշենք, որ լուսանկարներում Կոկո Շանելի, Կառլ Լագերֆելդի և այլ հանրահայտ դիզայներների աշխատանքներն են:

”Շատ օգտակար էր այս այցելությունը և արձագանքներից էլ պարզ է դարձել, որ ընթերցողներս գոհ են կատարված աշխատանքից”,-ասաց նա` հավելելով, որ իր բլոգում դեռ անդրադառնալու է այս այցելությանը` պատասխանելով իր ընթերցողների հարցերին:

Փարիզը շատ բազմազան է` թե իր գույներով, թե մարդկանցով: ”Ֆրանսիացի թե աղջիկներին, թե երիտասարդ տղաներին մի փոքր անփույթ արտաքինն է բնորոշ, որը չնայած դրան շատ նորաձև է, և դա ամբողջ աշխարհում համարվում է թիվ մեկ նորաձևության ցուցանիշը”,-նշեց Քաբաբյանը:

Համեմատելով Հայաստանը և Փարիզը` նորաձևության առումով` բլոգերն ասաց.

”Կարծում եմ, որ նորաձևության հետևող մարդիկ շատ նման են միմյանց, բոլորն էլ մի աղբյուրից են ոգեշնչվում, համար մեկ նորաձևության տներն են թելադրում ամբողջ աշխարհի նորաձևությունը”: Բլոգերի համար շատ գովելի է, որ հայ երիտասարդների մեջ սեր է առացացել դեպի նորաձևությունը, նրանք սկսել են հետևել նորաձևությանը, տեղեկանալ վերջին տենդենցների մասին:

Ինչ վերաբերում է ամենօրյա ոճին, ապա նա ասաց, որ մասսայական նմանություն Փարիզի ու Հայաստանի բնակիչների միջև չի տեսնում:

”Բայց այն երիտասարդներն, ովքեր հետևում են նորաձևությանը, շատ լավ տեսք ունեն Հայաստանում ու նման են եվրոպացիներին: Շատ դեպքերում հայ աղջիկները իրենց հետևելու միտումով ավելի դրական վերաբերմունք են առաջացնում, քան այն եվրոպացիներն, ովքեր ընդհանրապես չեն հետևում իրենց”,-շեշտեց մեր զրուցակիցը, ում խոսքով ”խնամված լինելը միշտ էլ նորաձև է”: Այս առումով մենք` հայերս նույնիսկ մեկ քայլ առաջ ենք իրենց չհետևող ֆրանսիացիներից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ