ՀԱՊԿ-ի համակողմանի կայացման աշխատանքի արդյունքը ուղղված է Եվրասիական տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը. Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել
Այսօր Երևանում մեկնարկած ՀԱՊԿ-ի “Ռազմական բաղադրիչի ձեւավորման քաղաքական անվտանգային ուղենիշները” թեմայով 2-րդ ռազմավարական-քաղաքական ֆորումի ժամանակ, որի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը եւ “ՀԱՊԿ-ի ինստիտուտ” ոչ առեւտրային կազմակերպութունը, հնչեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:
Նախագահի ուղերձն ընթերցեց Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր Հայկ Քոտանջյանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նման բարձր ներկայացուցչական համաժողովի անցկացումը մեր երկրում և հույս հայտնել, որ այն կդառնա լուրջ հարթակ՝ ՀԱՊԿ-ի կայացման և ռազմավարական համագործակցության զարգացման գործում:
՛՛Հայաստանը դարձել է ակադեմիական մի հարթակ, որը նոր որակ է հաղորդում կառույցին, նաև մեթոդաբանական և գիտակիրառական բաղադրիչների առումով՛՛, – ասել է ՀՀ նախագահը և նշել, որ ՀԱՊԿ-ի համակողմանի կայացման աշխատանքի արդյունքը ուղված է Եվրասիական տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը:
Ֆորումին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամներ, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական գործիչներ:
Ֆորումի ընթացքում զեկույցներով հանդես եկան քաղաքական գիտությունների թեկնածու Սեյրան Օհանյանը, արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլոք:
Ելույթ ունեցողները կարևորեցին ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման դերը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում կայունության և անվտանգության ապահովման գործում: Նրանք շեշտեցին նաև այդ ուղղությամբ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կողմից միասնական քաղաքականության մշակման և իրականացման կարևորությունը:
Իր ելույթում ՊՆ-ն ասաց, որ Հայաստանը կողմ է ԼՂՀ-ի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը հակառակն է ուզում:
Նախարարը ևս կարևորեց ՀԱՊԿ-ի դերը՝ ասելով, որ ՀԱՊԿ-ի բաղադրիչի ձևավորման դերը Կովկասյան տարածաշրջանում մեծ է կայունության և անվտանգության պահպանման գործում։ ՛՛ՀԱՊԿ անդամ-երկրների կողմից միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը կարևոր է բոլորիս համար՛՛,-նշեց նա: